Ազատամարտիկները հրաժարվում են պարգևներից և դրանք հանձնում են Ժիրայր Սէֆիլյանին

Արցախյան պատերազմի լեգենդ դարձած Շուշիի առանձնակի գումարտակի
ազատամարտիկ Պավել Մանուկյանը (Ապարանցի Պավլիկ) և Արմեն Լամբարյանը ի
նշան 2015 թ. հունվարի 31-ի պետական ահաբեկչության դեմ բողոքի՝
հրաժարվում են հերոսական կռվի ու արյան գնով ձեռք բերած պետական
պարգևներից և դրանք հանձնում են իրենց հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:
Նրանք այլևս անհնար են համարում կրել այդ պարգևները, որովհետև դրանք
արժեզրկվել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի
առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի, նրա մարտական
ընկերների, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի անդամների և «100-ամյակը
առանց ռեժիմի» շարժման մասնակիցների, այդ թվում՝ կանանց և երեխաների
նկատմամբ ոստիկանական բանդայի և քաղաքացիական հագուստով բաշիբոզուկների
թուրքաբարո վայրագությունից հետո: Հայտնի ազատամարտիկները նաև
վիրավորական են համարում այն հանգամանքը, որ այսօր պետական պարգևներ են
կրում ինչպես հերոսները, այնպես էլ ավազակները, ինչը որակեցին որպես
ազատամարտիկի արժանապատվության հետ անհամատեղելի երևույթ: Նրանք բոլոր
ազնիվ ու արժանապատիվ ազատամարտիկներին կոչ արեցին հետևել իրենց
օրինակին, վերադարձնել պետական պարգևները և զինվորագրվել Ժիրայր
Սէֆիլյանի նախաձեռնած քաղաքացիական բանակին, որպեսզի միասնաբար կարողանան
ստեղծել այն Հայաստանը, որի համար կռվել ու կյանք են տվել
ազատամարտիկները:
Քաղաքացիական բանակը ՀՀ քաղաքացիների և արտերկրաբնակ հայության
ներկայացուցիչների միավորում է, որի նպատակն է բանակային
կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ, բայց՝ քաղաքացիական
անհնազանդության մեթոդներով 2015 թ. ապրիլի 24-ին սկսվող հրապարակային
քայլերով հեռացնել հայաստանյան կառավարող ռեժիմին, գաղութատիրությունից
ազատագրել մեր երկիրը, Արցախը դե յուրե միավորել ՀՀ-ին և կառուցել նոր
որակի հայկական պետություն:

Share Button