Աջակցե՛նք ոստիկանական վայրագությունից տուժածներին

ՀԻՄՆԱԴԻՐ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ  ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ  ԿՈՉԸ

2015թհունվարի 31-ի ահաբեկչությունից  տուժածներին  ֆինանսապես  աջակցելու  վերաբերյալ

Հայաստանում (Արցախը ներառյալ) և արտերկրում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ,

2015 թ. հունվարի 31-ին երևանյան ռեժիմը և նրա ստեփանակերտյան մասնաճյուղը ոստիկանական հատուկ նշանակության ուժերի և խաժամուժի միջոցով լայնամասշտ աբահաբեկչական գործողություն իրականացրին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման իրազեկման ավտոերթի մասնակիցների նկատմամբ:

Ոստիկանները Սյունիքի և Արցախի սահմանին արգելեցին խաղաղ ավտոերթի մուտքը Արցախ: Այնուհետև, չնայած այն հանգամանքին, որ ավտոերթի մասնակիցները ենթարկվեցին արգելքի պահանջին, ոստիկանները խաժամուժի հետ միասին մահակներով ու քարերով դաժանաբար ծեծեցին նրանց՝ չխնայելով անգամ կանանց ու մանկահասակ երեխաներին,  ինչպես նաև ջարդուփշուր արեցին նրանց ավտոմեքենաները:

Ռեժիմի կազմակերպած ահաբեկչական գործողության հետևանքով վնասվել է Շարժման մասնակիցների 20 ավտոմեքենա և խլվել ու ոչնչացվելէ 3 տեսախցիկ: Վնասի ընդհանուր չափը կազմում է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Վնասված ավտոմեքենաների սեփականատերերը հիմնականում համեստ սոցիալական դիրք ունեցող մարդիկ են, ուստի իրենց ուժերով չեն կարող վերականգնել վնասը:  Բացի այդ՝ Շարժումը կարիք ունի օր առաջ զինվելու նոր տեսախցիկներով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերընշվածի հաշվառմամբ՝ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ֆինանսական աջակցություն ցուցաբերել հունվարի 31-ի ահաբեկչության հետևանքով Շարժման մասնակիցների կրած նյութական վնասները փոխհատուցելու, ինչպես նաև նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով:

Եթե հնարավորություն չունեք Indiegogo–ի  միջոցով Credit Card-ով  կամ Pay Pal համակարգով  նվիրատվություն անել, ապա կարող եք այլ միջոցներով նվիրատվության փոխանցումը կատարել Հիմնադիր խորհրդարանին, որի տվյալները տրված են հետևյալ էջում http://himnadir.am/donate