Շնորհավոր փետրվարի 12-ի տոնը

Փետրվարը հայ հասարակության մեջ մենթալ խոր փոփոխությունների ժամանակաշրջանն է: Այդպես էր 1988 թ. երբ հասարակությունն, անցնելով փետրվարի 12-ով, միանգամից կանգնեց ազատության համար պայքարի ճանապարհին: Այդպես անցյալ դարի սկզբից հասարակության մեջ կուտակվել էր բողոքի հոգեւոր էներգիա, որը զսպվում էր ռուս-սովետա-կայսերական համակարգային ճնշմամբ, պարտադրված գաղափարախոսության շրջանակներում: Այդպես 1965 թ. Խորհրդային Հայաստանին ԼՂԻՄ-ի վերամիավորման ղարաբաղյան շարժումը ճնշվեց սովետական համակարգի միջոցով, իսկ շարժման առաջնորդները վտարվեցին Հայաստան, որպես վտանգավոր եւ «ղարաբաղյան ժողովրդին» խորթ տարրեր: Այդպես ազգային-ազատագրական շարժման ընդերքում հասունանում էր ազգային ազատագրության համար պայքարի գաղափարը:

1965-ը անհրաժեշտ փուլ էր այդ պայքարի ճանապարհին, եւ 1988-ի փետրվարը 65-ի բնական ու գիտակցված շարունակությունն էր, որը ներառում էր անցյալի ողջ փորձը:

Արցախյան իշխանության Բերձորի պետական ահաբեկությունը Հիմնադիր խորհրդարանի դեմ, աշխարհքաղաքական խզվածքի սահմանին, որը նշանակում է հետխորհրդային ռուսական-կայսերական նոր գերակայությունը, 65-ի փորձի կրկնությունն էր, երբ վասալային իշխանություններին անհրաժեշտ էր վերադասին ապացուցել նվիրվածությունը եւ վերեւից եկած հրահանգների ու ցուցումների անվերապահ կատարումը: Դա ցույց է տալիս Ռուսաստանից Հայաստանի (այդ թվում Արցախի) ուղիղ գաղութային կախվածությունը, ինչը հետեւանք է քաղաքական էլիտայի մոտ ի սկզբանե ազգային շահերի վրա հիմնված պետական կառավարման փորձի ու գիտելիքների բացակայության:

Պետք է ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտադիր չէ, որ ազգային-ազատագրական պայքարը վերամիավորման գաղափարից անցներ ԼՂՀ անկախ պետության ստեղծման գաղափարին: Այդ գործընթացի ողջ վնասակարությունը մենք պարտավոր ենք հրապարակայնացնել եւ տեղեկացնել մեր ժողովրդին ու նախեւառաջ արցախցիներին:

Հենց ներկայում, երբ աշխարհում փլուզվում են կառավարման ավտորիտար համակարգերը, երբ Ռուսաստանը աշխարհակարգում հավակնում է նոր դերի, մեզ անհրաժեշտ է նորովի հայտարարել այդ գործընթացում սեփական դերի մասին: Հայ ժողովրդի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, բարոյական-գաղափարական իրողություններն այնպիսին են, որ մեզնից պահանջում են համակարգային անհապաղ փոփոխություններ երկրի պետական կառուցվածքում:

Միայն այն, որ արդեն 24 տարի Արցախը քարոզում է անկախություն, որն ըստ էության անհասանելի է, ու կա ընդամենը հայկական պետականության զարգացման սառեցման քաղաքական հնարք, խոսում է այն մասին, որ մեծ տերությունները սեփական շահերի համար բաժանում են մեզ: Դա մի կողմից, իսկ մյուս կողմից տեղի է ունենում երկատում հայկական էթնոգիտակցության մեջ: «Հարյուր անգամ ասված սուտը դառնում է ճշմարտություն (Գեբելս)»: Արցախյան մեկ սերունդ մեծացել է պսեւդոանկախության գիտակցությամբ: Արդյոք դա լավ է, եթե ամրապնդված չէ ինքնաբավությամբ եւ կյանքի ճշմարտությամբ, իսկ եթե սուտ է, ապա ո՞ւմ է այն պետք, եթե դրա մասին գիտեն բոլորը:

Եվ այսպես, հունվարի 31-ը ժամանակային սահման է, որը սահմանագիծ է մեր ժողովրդի վասալային, գաղութային անցյալի՝ նրա պետական իշխանության ոստիկանական, ուժային պահպանման, եւ ազգային նոր մտածողության ձեւավորման միջեւ, որը հիմնված է սեփական կախվածության կապանքներից եւ գաղութային կախվածությունից ազատվելու գիտակցության վրա: Հայ ժողովրդի համար 24 տարվա «հետխորհրդային անկախության» տարիները ինքնագիտակցության եւ ինքնությունը գտնելու ռեֆլեքսիայի տարիներ էին:Այս լուսավոր օրը, որը անցյալի բեռից ազատվելու մեր պայքարի սկիզբն է, ես շնորհավորում եմ բոլոր զինակիցներին, մեր ժողովրդին, որոնց գործերով ու կամքով կանխորոշվեց «փետրվարի 12-ը»: Սակայն եթե 88-ը 65-ից բաժանում էր 23 տարի, ապա 2015-ի հունվարի 31-ից մինչեւ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ երկար հարկ չի լինի սպասել: Դա է ժամանակի հրամայականը: Այդպիսին է ինֆորմատիկայի արագընթաց, հեղափոխական դարաշրջանը:

Շնորհավոր տոնը:

ԷՄԻԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Հիմնադիր խորհրդարանի անդամ

Աղբյուր՝ lragir.am

Share Button