Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Ի գիտություն մեր հանրության և Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի են դարձել Բերձորյան պետական ահաբեկչության և դրա կազմակերպիչների ու մասնակիցների վերաբերյալ փաստեր ու մանրամասներ:

Դրանք կհրապարակվեն «Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» շարքով:

Այսօր հրապարակում ենք այդ շարքի առաջին հաղորդագրությունը:

«Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 1

Պավլիկ Մանուկյանին հարվածներ հասցնողների թվում է եղել Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով (լուսանկարում պատկերված ձեռնափայտով անձն է):

Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաև որպես Տիգրան Նաղդալյանի սպանության և Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից: Ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ և անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը: