Սերժ Սարգսյանը պատասխանատու է Բերձորում կատարված հանցագործության համար

«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը խստագույնս դատապարտում են ՀՀ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանի և նրա արցախյան անողնաշար մարզպետի` Բակո Սահակյանի կողմից թուրքաբարո մշակած բերձորյան հանցագործության ծրագիրն ու ս.թ. հունվարի 31-ին իրականացրած շնամիտ գործողությունները: Սփյուռքյան մեր քույրերին և եղբայրներին կոչ ենք անում անմիջապես փակել սփյուռքյան բոլոր դռները նորօրյա Նուրիջանյան-Աթարբեկյան տմարդի դուոյի առջև և հայրենի մեր գոյակռվի մարտիկների հետ միասնաբար մեկնարկել նրանց անհապաղ պատժելու գործընթացը:
Սույն երկյակի ու նրանց նախորդած նույն ապաբարո իշխանությունների ջանքերով փորձ է արվում ոչ վաղ անցյալում հայոց ազատախոհության դրոշը պարզած Արցախ աշխարհը պահել տեղեկատվական վակումի մեջ, որպեսզի նրան, ինչպես 2008-ի մարտի մեկին, այնպես էլ այլ հավանական զարգացումների ժամանակ, կարողանան հանել ազատատենչ բնակչության դեմ, Արցախը վերածելով ռեակցիայի հեցակետի:
Արցախը ազատագրել ենք ազգովի, այն վերաշինում ենք ազգովի և այն պատկանում է աշխարհի բոլոր հայերին, ինչպես Արարատը, Երևանը կամ Շիրակի մարզը ու ոչ ոքի իրավունք չի տրված փակելու որևէ հայի ճանապարհ դեպի Արցախ, մոռացության տալ ՄԻԱՑՈՒՄ կարգախոսը:
<<100-ամյակը առանց ռեժիմի>> շարժման մասնակիցների առջև դեպի Արցախի մարզ մուտքի փակումը և այդ հողերը ազատագրած դյուցազուններին` Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, Քերոբ Ղազարյանին, հայ ժողովրդի հերոսության խորհրդանիշ Ալեք Ենիգոմշյանին և նրանց մյուս ընկերներին` Մխիթար Ավետիսյանին, Իգոր Մուրադյանին, կանանց ու երեխաներին հարվածներ հասցնելը մենք բնութագրում ենք որպես կազմակերպված պետական հանցագործություն սեփական ազգի նկատմամբ և վստահեցնում բոլորին, որ վաղուց արդեն թքակոց արված իշխանական խունտաները շուտով կանգնելու են հայ ժողովրդական դատարանի առաջ և ոչ մի հյուսիսային առագաստ նրանց չի կարող փրկության ափ հասցնել:
Քաղաքական այլակարծության հանդուրժումը և ժողովրդավարությունը մեզ դարերով ուղեկցող բնական երևույթներն են և համամարդկային այդ արժեքները մերժող ՀՀ իշխանությունները և նրանց արցախյան խոնարհ հարսներն իրենց բռնապետության վերջին օրերը մատենագրում են արյունով ու մահակով` վերածվելով սեփական ինքնակոչ իշխանության գերեզմանափորի: Նրանց մոտահաս վտարումից հետո հայ ժողովուրդը ազատ շունչ կքաշի և կլծվի հայոց աշխարհը վերակառուցելու և շենացնելու իր բնականոն կյանքին:
«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը աններելի համարելով մեր ժողովրդի դեմ ՀՀ իշխանությունների իրականացրած անցյալի բոլոր բռնությունները, որի աննախադեպ գագաթնակետը դարձավ Բերձորի ոճրագործությունը, օտարակերպ հայ իշխանավորներին խոստանում ենք իրենց վաստակած արդիական Խոր Վիրաբները` Հրազդանի, Արթիկի, Կոշի կամ Նուբարաշենի ուղղիչ աշխատանքային գաղութները:
3 փետրվարի 2015թ.
Հարգանքներով`
«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-ԱՄՆ մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

Share Button