«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՇԱՐԺՄԱՆ ԿՈՉԸ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ ԵՎ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ ԴԻՄԱՎՈՐԵԼ
«100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՎԵՏԱԲԵՐՆԵՐԻՆ
«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը իրենց ընդվզումն ու
անհամաձայնությունն են հայտնում վերջին մի քանի օրերին Արցախի
իշխանական շրջանակների և որոշ կառույցների կողմից հնչող
հայտարարությունների վերաբերյալ, որոնք անիրավ կեցվածքով ցանկանում են
խոչնդոտել հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ
ծրագրված իրազեկման ավտոերթին:
Մենք լավ գիտենք մեր հերոս արցախցուն և կարողանում ենք իշխանական
սադրանքները տարբերել ժողովրդի ձայնից:
Որևէ պետական մարմնի կամ նրա կողմից հրահրված այլ իշխանամերձ
կազմակերպության արհեստականորեն կազմակերպված գործողություն, որը
կխանգառի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գաղափարական-
բացատրական խաղաղ երթին, մեր կողմից կբնութագրվի որպես նենգարկու քայլ և
աներկբայորեն կարժանանա մեր խիստ հակաքայլին: Մեր հայրենիքի արցախյան
շրջանում և առհասարակ հայրենի տարածքի որևէ հատվածում ազատ
տեղաշարժվելու և մեր սահմանադրական իրավունքներից օգտվելու իրավունքը
տրված է մեր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու և որևէ պետական կամ
պետականամերձ միավորմանը բացարձակապես իրավունք չի վերապահված մեր
փոխարեն որոշելու մեր սիրելի հայրենիքին ծառայելու կարգն ու ձևաչափը:
Մենք` «Հայկական վերածնունդ» շարժման մասնաճյուղերս, ողջունում ենք
«Հիմնադիր խորհրդարանի» դեպի արցախյան շրջան կատարելիք իրազեկման
ավտոերթի անհրաժեշտ նախաձեռնությունը և հաստատակամորեն հայտնում, որ
դրա ընթացքի կասեցումը մեր կողմից միանշանակորեն կընկալվի որպես Արցախ
աշխարհի անջատում Հայաստանի Հանրապետությունից: Դա Արցախի
իշխանություններին խաղք ու խայտառակ կանի և նրանց միանգամից
կհավասարեցնի վաղուց արդեն թքակոծ արված ՀՀ նախագահի և կառավարության
գետնային մակարդակին:

Share Button