Հալածում են ՀՅԴ-ից դուրս եկած և Հիմնադիր խորհրդարանին միացած անձանց

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Հալածում են ՀՅԴ-ից դուրս եկած և Հիմնադիր խորհրդարանին միացած անձանց

 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի է դարձել, որ օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած և Հիմնադիր խորհրդարանին միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար:

Նախկին դաշնակցականներին են այցելում ՀՀԿ-ական գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ և ԱԱԾ ծառայողներ, ովքեր հոգեբանական և այլ բնույթի ճնշումների միջոցով փորձում են նրանց հետ պահել Հիմնադիր խորհրդարանին միանալու իրենց որոշումից:

Առաջին հայացքից ռեժիմի կողմից ՀՅԴ-ի շարքերի համար հոգ տանելը կարող է տարակուսելի թվալ, սակայն ռեժիմի նմանօրինակ վարքն իրականում բացահայտում է նրա և կուսակցությունների խորքային կապն ու գործակցությունը, ինչպես նաև վկայում է այն մասին, որ գործող քաղաքական վերնախավը ղեկավարվում է անձնական ու կլանային շահերով, զբաղված է մարդկանց մոլորեցնելով և պայքարում է յուրային պետության ու ժողովրդի դեմ:

Դիտեք ավելին՝  100-ամյակը առանց ռեժիմի

Share Button