Ոչ ոք իրավունք չունի արգելել ՀՀ քաղաքացիների մուտքը Արցախ

«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը
Սոց.ցանցերից հայտնի է դարձել, որ Արցախի կուսակցությունների երիտասարդական թևերը և երիտասարդական որոշ ՀԿ-ը ակտիվ հակաքարոզչություն են սկսել Հիմնադիր Խորհրդարանի կողմից հունվարի 31-ին Արցախում նախատեսվող «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի հետ կապված:
Չգիտես ինչու Արցախում ՀԿ-ը և կուսակցույթուների երիտասարդական թևերը հանկարծ գերզգայուն ակտիվություն ցուցաբերեցին ավտոերթի նկատմամբ,ինչը ընդհանարապես չի նկատվել Գյումրիի դեպքերի և դրանից առաջ ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
Շատ ողջունելի կլիներ, եթե հայտարարության տակ իրենց ստորագրությունները դրած երիտասարդները այսպիսի ակտիվություն ցուցաբերած լինեին ՀՀ-ում (Արցախը ներառյալ) տիրող քաղաքական, սոցիալական, տնտեսական, իրավական ողբալի իրավիճակի վերաբերյալ և նույն այս միասնականությամբ արձագանքեին այդ երևույթներին: Ձեր հայտարարությամբ դուք հաստատեցիք, որ պատվեր եք կատարում, հակառակ դեպքում, մինչ այս հայտարարությունը կլսեինք ձեր միասնական դատապարտուղ ձայնը Գյումրի դեպքերի վերաբերյալ,որը ցավոք չկա:
Շատ լավ գիտակցելով Արցախում տիրող իրավիճակը և այդ իրավիճակից օր առաջ դուրս գալու անհրաժեշտությունը,կոչ ենք անում ձեզ կուլ չգնալ ստրկության տանող միջոցառումներին և միանալ ավտոերթին: Երիտասարդությունը չի կարող լինել հետադիմական, այն միշտ եղել է առաջադիմության լոկոմոտիվը: Մնացեք այդպիսին:

Արցախը Հայաստան է և վերջ: Ոչ ոք իրավունք չունի արգելել ՀՀ քաղաքացիների մուտքը Արցախ:

Աղբյուր՝ Lragir.am

Share Button