Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Մեզ հայտնի է դարձել, որ այսօր՝ 2015 թ. հունվարի 21-ին, ռեժիմի ցուցումով նրա ենթակայության տակ գտնվող արցախյան կեղծ կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները հայտարարություն են ընդունելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Արցախ նախատեսված հունվարի 31-ի իրազեկման ավտոերթը դատապարտելու վերաբեյալ:
Այս անհեթեթ երևույթին առանձին կարևորություն տալու կարիք չէր լինի, եթե այն չվերաբերեր մեր Հայրենիքի մասը կազմող Արցախը փակ ճամբարային տարածքի վերածելու և այնտեղ հայերի ու ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Արցախն ազատագրած ազատամարտիկների, մուտքն անցանկալի համարելու ստոր գործին երիտասարդներին մասնակից դարձնելուն:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, փաստելով ազգային և մարդկային դիմագիծը կորցրած ռեժիմի այս հերթական արարքը, նրան և նրա ջրաղացին ջուր լցնող բոլոր ստահակներին հիշեցնում է, որ մեր երկրի տարածքում ազատ տեղաշարժը և քաղաքական իրավունքների իրացումը չեն կարող սահմանափակվել:
Միևնույն ժամանակ՝ երիտասարդներին կոչ ենք անում գործիք չդառնալ այսօրվա նորկևորկովյան ռեժիմի ձեռքին և հիշել, որ նրա հեռացումից հետո նորկևորկովները ու նրանց կամակատարները պատասխան են տալու ժողովրդի և օրենքի առաջ:

21.01.2015 թ.

Share Button