Հաղորդագրություն Հիմնադիր խորհրդարանի 2-րդ նիստի վերաբերյալ

2015 թ. հունվարի 17-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի 2-րդ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. Հիմնադիր խորհրդարանի կառուցվածքի հաստատում:
2. Հիմնադիր խորհրդարանի հանձնաժողովների նախագահների ընտրություն:
3. Հաղորդում Անցումային շրջանի պատկերացումների վերաբերյալ:
4. Գյումրիի դեպքի ազդեցությունը մեր հետագա քայլերի վրա:

Հիմնադիր խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին.
1. Գարեգին Չուգասզյանը՝ Արտաքին գործերի և Սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ,
2. Արմեն Միքայելյանը՝ Տնտեսության և ֆինանսների հանձնաժողովի նախագահ,
3. Նանոր Բարսեղյանը՝ Հայրենադարձության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ,
4. Քերոբ Ղազարյանը՝ Պաշտպանության և արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ,
5. Կարո Եղնուկյանը՝ Ներքին գործերի հանձնաժողովի նախագահ,
6. Վարդան Հակոբյանը՝ Գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ,
7. Հովհաննես Ղազարյանը՝ Ենթակառույցների, գույքի և պաշարների հանձնաժողովի նախագահ,
8. Վարուժան Ավետիսյանը՝ Պետական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ: