Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Վիլեն Գաբրիելյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է Վիլեն Գաբրիելյանի
նկատմամբ նրա ակտիվ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման համար
ֆիզիկական հաշվեհարդարը:
Կատարվածը վկայում է ոչ միայն ռեժիմի հակահայկական և հակամարդկային
բնույթի, այլև նրա կողմից իրավիճակի վերահսկողության կորստի առաջին
նշանների մասին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն առողջություն է մաղթում Վիլեն
Գաբրելյանին և այս օրհասական պահին նրան ու ՀՀ ինքնիշխանության և ազգային
արժանապատվության համար ոտքի կանգնելու պատրաստ բոլոր ուժերին ու
անհատներին կոչ է անում մոտակա կարճ ժամանակահատվածի հաշվարկով պատրաստ
լինել Հայրենիքի ազատագրման ավելի կազմակերպված և միասնական պայքարի:

Share Button