Ավտոերթերով մենք ճեղքում ենք տեղեկատվական շրջափակումը

Նախախորհրդարանը Հայաստանի ամբողջ տարածքում կազմակերպում է «100-ամյակը առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Իրազեկման այս ձևն ընտրվել է այն պատճառով, որ մեզ առհասարակ զրկել են եթերից, որն ամենևին զարմանալի չէ: Չէ՞ որ մենք նշանակված ընդդիմություն չենք, որ Հ1-ով կամ իրենց կողմից վերահսկելի էկրաններով խոսեն մեր մասին: Սակայն մենք գտել ենք այս շրջափակումից դուրս գալու ձևը: Մենք ավտոերթերով այցելում ենք գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց, քաղաք առ քաղաք՝ բաժանելով թռուցիկներ, բուկլետներ, սկավառակներ: Բոլոր ավտոերթերն առաջնորդում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով:

Դիտեք մինչ օրս կայացած բոլոր 5 ավտոերթերը.

1. Ռեժիմի հեռացման մեկնարկը՝ 2015 թ. ապրիլի 24-ին

Հոկտեմբերի 19-ին կայացավ առաջին ավտոերթը Արմավիրի մարզում: Երթուղին՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Չարենցավան-Աբովյան-Երևան:


2. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց և հեռացնելու ենք ռեժիմին

Նոյեմբերի 9-ին կայացավ մեծ ավտոերթ Կոտայքի մարզում:

3. Մի´ հավատա Սերժին և նրա բանդային

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ երրորդ ավտոերթը, որն անցավ մի քանի բնակավայրերով, այդ թվում՝ Աշտարակ, Օշական, Ոսկեվազ, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Աղձք, Ուջան, Կոշ, Պռոշյան, և ավարտվեց Երևանում:

4. Մենք ենք տերը մեր երկրի. Մեծ ավտոերթ Երևանում

Դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ «100-ամյակը առանց ռեժիմի» հերթական ավտոերթը, որը կրում էր «Թույլ չենք տա ահաբել ՀՀ քաղաքացուն» խորագիրը: Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ հրկիզվել էին Շարժման 6 մասնակիցների մեքենաները, ինչպես նաև մահափորձ էր կատարվել Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Ի պատասխան հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմին՝ ավտոերթին մասնակցել են բոլոր հրկիզված մեքենաները: Ավտոերթին միացել էր նաև Գևորգ Սաֆարյանը:

5. Մեծ ավտոերթ Սյունիքում

5-րդ Մեծ Ավտոերթը դեպի Սյունիքի մարզ տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին:

 

ինչպե՞ս աջակցել ավտոերթերին

Ինչպե՞ս կարող եք մասնակցել ավտոերթերին.

Ավտոերթերը կազմակերպվում են Շարժմանն աջակցող ՀՀ քաղաքացիների և օտարերկրաբնակ հայերի ուժերով ու միջոցներով:
Աջակիցը կարող է մասնակցել անձամբ կամ ներգրավել (այս տարբերակը վերաբերում է նաև արտերկրաբնակներին) ընկերներին, բարեկամներին և/կամ ծանոթներին՝ անհրաժեշտության դեպքում հոգալով նրանց մասնակցության ծախսերը, ինչպես նաև օժանդակել դրամով:
Ավտոերթերի մասնակիցներից ակնկալվում է.
– անձնական օգտագործման ավտոմեքենաներ և/կամ
– վառելիք (կտրոններ կամ համարժեք գումար) և/կամ
– 2000 ՀՀ դրամ գումար (դրոշներ, DVD – ներ, թռուցիկներ և այլ քարոզչամիջոցներ ձեռք բերելու համար):
Մասնակցության նպատակով գրանցվելու և դրամական օժանդակություն ցուցաբերելու համար խնդրում ենք դիմել Նախախորհրդարանի գրասենյակ (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շինություն, մուտքը՝Սայաթ Նովա փողոցի կողմից, հեռ. 055-122-698, էլ. փոստ: [email protected],) կամ նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին կամ PayPal համակարգի միջոցով.
http://www.preparliament.com/bankaccounts-arm/

Դիտեք ավելին՝
100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Հիմնադիր խորհրդարան / Founding Parliament

Armenian Preparliament

Share Button