Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի տիկնոջը և երեխային

 

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հաղորդագրությունը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106
մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել
են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց
մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:
Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման
ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն
թաղամասում գտնվող իրենց բնակարան:
Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են
ավտոմեքենայից և սպասել, մինչև Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր
ավտոմեքենան և երեխայի հետ միասին բարձրացել տուն:
Այնուհետև նրանք ևս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում և հեռացել:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հերթական անգամ փաստում է, որ
այսօրինակ ոստիկանապետական քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու մեր
հետագա ընթացքի վրա:

 

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

 

Share Button