Ինչո՞ւ ապրիլի 24 – ին և ինչպե՞ս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է իր վճռականությունը, որ 2015 թ. ապրիլի 24-ին փողոց դուրս եկած ժողովրդի ուժի համախմբմամբ հեռացնելու է հանցավոր ռեժիմին: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը և ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, ինչպես նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացնում են, թե ինչու է ռեժիմի հեռացման վերջնաժամկետ որոշվել 2015թ-ի ապրիլի 24-ը:

Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքում մատնանշում է, որ «2015 թ.-ի ապրիլի 24-ը այլևս սգալու օր չէ, այլ պահանջելու և նոր պետություն կերտելու օր է: Ապրիլի 24-ին մենք մեր ժողովրդին հրավիրում ենք փողոց և քաղաքացիական անհնզանդության տարաբնույթ միջոցների կիրառմաբ հեռացնելու ենք ռեժիմին: Մենք համոզված ենք, որ կռիվն ավարտված չէ, ու եթե 25 տարի առաջ մեր առաջ խնդիր էր դրված ազատագրել Ստեփանակերտն ու Արցախը, ապա այսօր նոր սերնդի հետ միասին մենք խնդիր ենք դրել ազատագրել Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ»:

Ըստ Գարեգին Չուգասզյանի. «Հայաստանն արմատական փոփոխությունների կարիք ունի, հակառակ դեպքում կգահավիժի և մենք կկորցնենք ոչ միայն մեր պետականությունը, այլև մեր հայրենիքի վերջին կտորը, որի վրա դեռ հայությունն ապրում է: Ապրիլի 24-ը նոր իմաստ է ձեռք բերելու ոչ միայն որպես սգո օր, այլև որպես վերածննդի օր»:

Իսկ Ելեք Ենիգոմշյանը հավելում է, որ «Առաջին հերթին մեր հավատն է հաղթանակ ապահովելու: Մեր դեմ պատերազմ է շղթայազերծված և եթե դա չգիտակցենք, ապա ամեն ինչ կկորցնենք, իսկ եթե գիտակցենք, կկարողանանք շուռ տալ այս վիճակը»:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button