Ռեժիմը ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

Նախախորհրդարանի քարտուղարությունը խստորեն դատապարտում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը:

Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել և ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ:

Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարևոր է համարում բռնությունների կանխարգելման և արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձևավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով՝ անկախ նրանց քաղաքական և գաղափարական տարբերություններից:

12.12.2014 թ.

Share Button