Կոչ հայոց բանակին

Բազմիցս նշել ենք, որ հայաստանյան պետական կառավարման համակարգում միակ ազգային և գործուն կառույցը բանակն է: Դա բարեբախտություն է մեր գոյությանն սպառնացող արտաքին ու ներքին մարտահրավերների առկայության ներկայիս պայմաններում: Միևնույն ժամանակ՝ բանակը հենարան և ռեսուրս է վաղվա Հայաստանը կառուցելու համար: Սակայն մինչ ռեժիմի հեռացումը մեր երկիրն ու մեր պայքարող ժողովուրդը հետզհետե ավելի ու ավելի ծանր հարվածներ են ստանում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից: Նման իրավիճակում բանակի գործառույթները պետք է ընդլայնվեն: Բանակն իր խոսքը պետք է ասի ոչ միայն արտաքին, այլև ներքին հարվածներից մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու հարցերում, քանի որ անվտանգությունն ամբողջական է: Եթե երկրի ներսում անպատիժ կերպով ձեռք են բարձրացնում ազգային արժանապատվության և դիմադրական ոգու կրող ազատամարտիկների ու նրանց հետքերով գնացող ըմբոստ երիտասարդության վրա, ապա թուլանում է նաև բանակում ծառայող սպայի և զինվորի մարտական ոգին: Ազգուրաց և հանցագործ ղեկավարության պատճառով իրավապահպան մարմինները մեծավ մասամբ անգործունակ են, իսկ դրանց որոշ ծառայողներ անգամ մասնակցում են ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելուն: Հաշվի առնելով պահի լրջությունը, մեր բանակին կոչ եմ անում արտաքին թշնամուց մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ապահովելուց բացի, ստանձնել նաև ներքին թշնամու բռնություններից նրանց պաշտպանելու գործի պատասխանատվությունը:

 

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button