Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը սպառնացել է սպանել Գևորգ Գասպարյանին

 

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:

Գևորգ Գասպարանից մերժում ստանալով, Զարզանդ Նիկողոսյանը փոխել է խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ և պահանջելով դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները:

Դարձյալ ժխտողական պատասխան ստանալով, մարզպետի թիկնապահը սպառնացել է սպանել նրան:

Նախախորհրդարանի քարտուղարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ռեժիմի հեռացումից հետո դրա որևէ հանցավոր ներկայացուցիչ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից: Իսկ եթե նրանք շարունակեն չարաշահել մարդկանց համբերությունը, կարող են նաև ժողովրդական ընդվզման զոհ դառնալ:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button