Ռեժիմը հոգեվարքի մեջ է

«Բոլոր ավտորիտար ռեժիմները որևէ ընդդիմադիր շրջանակ լռեցնելու, խեղդելու ու ճզմելու խնդիրը լուծելու համար հիմնականում օգտագործում են 3 միջոց․
Առաջինը ֆինանսականն է. ֆինանսի միջոցով փորձում են կանգնեցնել: Երկրորդը քարոզչականն է. լրատվական դաշտում արգելափակում են։ Նաև դիմում են սևացնելու միջոցին: Պիտի կարողանան դավաճանի պիտակ կպցնել:
Եվ եթե դա էլ չաշխատեց, անցնում են երրորդ մեթոդին՝ ուժային մեթոդին։ Ինչպես նկատեցիք, հակառակորդը անցել է միանգամից երրորդ մեթոդին։
Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ միանգամից անցան այս կոպիտ, վայրենի միջոցին։ Ես եկել եմ այն եզրակացության, որ մեզ հաջողվել է ոչ միայն ժողովրդի սիրտը գրավել, այլև համակարգի ներսում չինովնիկական հսկայական բանակի:
Ուստի, գլխավոր պատճառը, որ նրանք դիմել են այս վայրագ միջոցին այն է, որ սրանով իրենք իրենց շարքերն են ուզում պնդեցնել: Ուզում եմ ասել, որ այս հանգամանքն է, որ հակառակորդին ստիպել է ընտրել այս հիստերիկ գործելաոճը և անցնել հարձակման»:

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button