Հրկիզվել են մեքենաներ: Մենք ընդունում ենք մարտահրավերը

Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի, նաև Նախախորհրդարանի աջակից Սամվել Սարգսյանի և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին՝ բացառությամբ Կարեն Հարությունյանի ավտոմեքենայի: Այս դեպքերի առթիվ Շարժման կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում Վարուժան Ավետիսյանը և Վարդան Հակոբյանը տեղեկացրեցին իրենց դիրքորոշման և կատարվածի մանրամասների մասին:

Share Button