Մի´ հավատա Սերժին և նրա բանդային. ՄԵԾ ԱՎՏՈԵՐԹ

Նախախորհրդարանը Հանրապետոության ամբողջ տարածքում կազմակերպում է «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով: Իրազեկման այս յուրահատուկ ձևն ընտրվել է Նախախորհրդարանի գործունեության տեղեկատվական շրջափակման հանգամանքի հաշվառմամբ:
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ հերթական՝ երրորդ ավտոերթը, որն անցավ մի քանի բնակավայրերով, այդ թվում՝ Աշտարակ, Օշական, Ոսկեվազ, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Աղձք, Ուջան, Կոշ, Պռոշյան, և ավարտվեց Երևանում: Ավտոերթն առաջնորդում էր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
«Ժողովրդին ծառայելը սուրբ գործ է: Փոփոխությունից հետո կլինեն կադրեր, որոնք, իրոք, եկել են ծառայելո´ւ, եկել են տքնելո´ւ, որովհետև իրավիճակ փոխելու համար չարչարանք է պետք»,- Ժիրայր Սեֆիլյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ

Ավտոերթերի նպատակն է հորդորել մեր ժողովրդին, որ նա չհավատա Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին և կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց և իր համախմբված ուժի պարտադրանքով հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտման գործին:

Հաջորդ ավտոերթը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին: