Ռեժիմը վաղ, թե ուշ պարտություն է կրելու. 100-ամյակը առանց ռեժիմի

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Նարեկ Վարազդատյաի, Էվելինա Գաբրիելյանի և Հայկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը, որը նպատակ ուներ իրազեկելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նպատակների և անելիքների մասին:
«Արյամբ և ընտրախախտումներով Բաղրամյան 26-ը զավթած բանդան ձեռքերը ծալած չի հեռանալու։ Ուստի, լուծումը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման և նրա առաջնորդի՝ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ համախմբվելն ու այս ռեժիմից ձերբազատվելն է, որից հետո կարող ենք ձեռնամուխ լինել նոր որակի Հայաստանի կառուցմանը»,- իր խոսքում նշեց Նարեկ Վարազդատյանը:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն ունի կարևոր մեկ այլ բաղադրիչ՝ այլընտրանքային Հիմնադիր խորհրդարանը, որը լինելու է շարժման ներկայացուցչական մարմինը: Այն ներկայացնելու է հայությանը նաև դրսից, այսինքն՝ ինքնառաջադրվածներ կան ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև արտերկրից՝ Կիպրոսից, Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, և դա թույլ է տալիս ոչ միայն մոբիլիզացնել միջոցները, այլ նաև հասկանալ, թե որն է նոր պետության կերտման ուղին, որը պետք է ծառայի ամբողջ հայության շահերին: Այլընտրանքային խորհրդարանը կոչված է իր ներուժը ներդնելու, որպեսզի ռեժիմի հեռացումը լինի հնարավորինս անցնցում»,- հավելեց Հայկ Գրիգորյանը:
Էվելինա Գաբրիելյանն էլ իր հերթին կոչ արեց բոլոր երիտասարդներին միանալ իրենց և մասնակցել շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվող քննարկում-հանդիպումներին:

100-ամյակը առանց ռեժիմի-The Centennial without this regime

Share Button