Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատող ռոումինգ համակարգը ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Արցախը Հայաստանից տարանջատող ռոումինգ համակարգի վերացման անհրաժեշտության վերաբերյալ

Նախախորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծման միակ տարբերակը միավորման հանրաքվեի միջոցով Արցախի դե յուրե վերամիացումն է Հայաստանի Հանրապետությանը:

Այս առումով միանգամայն անընդունելի է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատող ռոումինգ համակարգը, որի առկայությունն ըստ էության ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, ինչպես նաև ծառայում է մեր ժողովրդին կեղեքելու միջոցով օտար ընկերությունների հարստացման նպատակին:

Ուստի Նախախորհրդարանի քարտուղարությունը ողջունում է Արցախի տարածքում տարիներ շարունակ գործող ռոումինգ համակարգը բոյկոտելու վերաբերյալ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կազմակերպած ակցիան և բոլորին կոչ է անում միանալ դրան:

Տեսանյութը այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=dwv56iuH4wQ&feature=share

20.11.2014 թ.

Share Button