Ապրիլի 24-ը պետք է վերաիմաստավորվի

1965 թ. ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի 50-ամյակին, այդ ժամանակվա հայ քաղաքական վերնախավը կարողացավ գիտակցել, որ ապրիլի 24-ը չի կարող միայն սգո օր լինել և ըստ այդմ մասամբ վերաիմաստավորեց նրա խորհուրդը՝ այն սահմանելով նաև որպես պայքարի օր:
Ներկայումս՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի շեմին՝ անհրաժեշտ է մատնացույց անել Մեծ Եղեռնի գլխավոր պատճառը և ամբողջությամբ վերաիմաստավորել ապրիլի 24-ի խորհուրդը, որպեսզի արդեն կարողանանք կանխել Ցեղասպանության կրկնությունը և հաղթահարել դրա հետևանքները:
Իսկ Մեծ Եղեռնի գլխավոր պատճառն այն էր, որ մենք պետականություն չունեինք կամ գոնե կազմակերպված չէինք պետություն ստեղծելու նպատակի շուրջ:
Ուստի Մեծ Եղեռնի 100-ամյակին ապրիլի 24-ը պետք է վերաիմաստավորվի ոչ միայն որպես սգո և պայքարի, այլև որպես հիրավի ազգային պետականության ստեղծման ու վերածննդի օր:

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ, 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար

Share Button