Նախախորհրդարանն ու՞մ հետ է դաշնակցելու իշխանափոխության շուրջ. Հայկական Ժամանակ

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը մեր թղթակցի հարցին, թե ո՞ւմ հետ են դաշնակցելու իրենց պատկերացրած իշխանափոխության շուրջ, պատասխանել է. «Դաշնակցելու ենք ռեժիմի թելադրանքից դուրս գտնվող բոլոր առողջ ուժերի հետ, ովքեր ընդունում են ռեժիմը օր առաջ հեռացնելու անհրաժեշտությունը ու Հայաստանում փոփոխությունների հասնելու հույսը չեն կապում ռեժիմի վերարտադրության գործիքի վերածված «ընտրությունների» հետ»: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մինչ ապրիլի 24-ը ակցիաներ կձեռնարկեն, Սեֆիլյանը պատասխանել է, որ անհրաժեշտություն տեսնելու դեպքում կձեռնարկեն, ու դրանք կունենան կազմակերպչական բնույթ:

Share Button