Երբ փակվում են խաղաղ միջոցները – Ալեք Ենիգոմշյան

Ի՞նչ գործունեություն է ծավալել ԱՍԱԼԱՆ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)): Ինչպե՞ս սկսվեց և ծավալվեց պահանջատիրական զինյալ պայքարը: Գաղափարական ի՞նչ հենքի վրա է գործել այս կառույցը: Ի՞նչ չբացահայտված էջեր կան` կապված ԱՍԱԼԱՅԻ գործունեության հետ: Ի՞նչ իրավիճակում է գտնվում Հայաստանն այսօր և արդյոք մեր օրերում արդիակա՞ն են ԱՍԱԼԱՅԻ դավանած գաղափարներն ու ընտրած մարտավարությունը:

Այս և Հայաստանի ներկա իրավիճակին առնչվող հարցերի ու փոփոխությունների հասնելու ճանապարհների մասին կխոսի ԱՍԱԼԱՅԻ նախկին մարտիկ, ԱՍԱԼԱՅԻ գաղափարական թևի պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԸ: Զրույց-հանդիպման խորագիրն է. «Երբ փակվում են խաղաղ միջոցները»:

Հանդիպման ձևաչափը ինտերակտիվ է. սպասվում է քննարկում, հարց ու պատասխան բանախոսի հետ:
Հանդիպումը կտևի 2 ժամ:

Օրը՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7
Ժամը՝ 19:00

Վայրը՝ Նարեկացի արվեստի միություն
Հասցե՝ Վարդանանց 16/1 (Վերնիսաժի հարևանությամբ)

Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք բոլորին:

 

Միացեք ֆեյսբուքյան միջոցառմանը:

Share Button