«100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթ

Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյակին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու և դրանից հետո նոր որակի հայկական պետություն կառուցելու Շարժման քայլերի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում:
Հերթական ավտոերթը տեղի կունենա Կոտայքի մարզի տարածքում:
Ավտոերթի մեկնարկը՝ 2014 թ. նոյեմբերի 9-ին, կիրակի օրը, ժամը 09-ին, Երևանի Շամպայն գինիների գործարանի հարակից հատվածից:
Ավտոերթերը կազմակերպվում են Շարժմանն աջակցող ՀՀ քաղաքացիների և օտարերկրաբնակ հայերի ուժերով ու միջոցներով:
Աջակիցը կարող է մասնակցել անձամբ կամ ներգրավել (այս տարբերակը վերաբերում է նաև արտերկրաբնակներին) ընկերներին, բարեկամներին և/կամ ծանոթներին՝ անհրաժեշտության դեպքում հոգալով նրանց մասնակցության ծախսերը, ինչպես նաև օժանդակել դրամով:
Ավտոերթերի մասնակիցներից ակնկալվում է.
– անձնական օգտագործման ավտոմեքենաներ և/կամ
– վառելիք (կտրոններ կամ համարժեք գումար) և/կամ
– 2000 ՀՀ դրամ գումար (դրոշներ, DVD – ներ, թռուցիկներ և այլ քարոզչամիջոցներ ձեռք բերելու համար):
Մասնակցության նպատակով գրանցվելու և դրամական օժանդակություն ցուցաբերելու համար խնդրում ենք դիմել Նախախորհրդարանի գրասենյակ (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շինություն, մուտքը՝Սայաթ Նովա փողոցի կողմից, հեռ. 055-122-698, էլ. փոստ: [email protected],) կամ նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին կամ PayPal համակարգի միջոցով.
http://www.preparliament.com/bankaccounts-arm/

Միացեք ֆեյսբուքյան միջոցառմանը:

 

 

Share Button