Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Գերմանիայի Բոխում քաղաքում կազմակերպվել էր քաղաքական դասախոսություն-քննարկում, որի բանախոսը Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանն էր:
Կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Չուգասզյանի երկու էլեկտրոնային հանրագիտարանները:
1. 1915-1923թթ-ի Հայոց եղեռնը ներկայացվեց այս աննախադեպ մուլտիմեդիա էլեկտրոնային հանրագիտարանի առավել քան 1500 լուսանկարների, փաստաթղթերի, ականատեսների վկայությունների և ինտերակտիվ ժամանակացույցի միջոցով:
1915-1923թթ-ի Հայոց եղեռն սկավառակը ճանաչվել է Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության Մեծ ժյուրիի կողմից էլ-ուսուցման կատեգորիայում լավագույն նախագծերից մեկը, որը նաև հատուկ մրցանակի է արժանացել։
2. Կոմիտասի կյանքը և գործերը ներկայացվեցին իր նամակների, երաժշտության, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների հիշողությունների, առավել քան 450 լուսանկարների, 100 տեսահոլովակների, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումների միջոցով:
Բոխում ժամանելուց առաջ պարոն Չուգասզյանը հոկտեմբերի 25-ին դասախոսություն-քննարկումներ ունեցավ Հայդելբերգում, ապա նաև Մայնի Ֆրանկֆուրտի «Հեսենի Հայ Մշակութային Միության» անդամների հետ: