Արշավ դեպի Սպիտակավոր՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ

Մերօրյա ազգային-ազատագրական շարժման առաջնորդ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ հոկտեմբերի 26-ին բոլորին հրավիրում է մեկօրյա քայլարշավի՝ դեպի Սպիտակավոր վանք, որտեղ ամփոփված են հայ ականավոր զորավար և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները:

Այլևս անժխտելի է, որ Հայաստանը թևակոխել է իր ինքնիշխանությունը վերջնականապես կորցնելու վտանգավոր փուլ: Ապազգային իշխանական վերնախավի և դեկորատիվ ընդդիմության համատեղ ջանքերով մեր պետությունը և ժողովուրդն այսօր կանգնած են գոյության վտանգի առջև:

Ուստի այս օրերին, ինչպես երբևէ, արդիական է դարձել նժդեհյան խոսքին ու գործին հաղորդակից լինելը: Դրանք ճանաչելով և վերաիմաստավորելով է, որ կարողանալու ենք հաղթահարել ներկայիս մարտահրավերներն ու կառուցել ինքնիշխան Հայաստան: Այդ ճանապարհի առաջնային խոչընդոտը հանցավոր ռեժիմն է: Մենք հայտնում ենք մեր վճռականությունը, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ոտքի կհանենք մեր ժողովրդին, կհեռացնենք ռեժիմին և ոտք կդնենք հզոր Հայաստանի կառուցման ճանապարհին:

Արշավի ընթացքում տեղի կունենա «Դեպի ինքնիշխան Հայաստան» խորագիրը կրող ինտերակտիվ զրույց:

Զրույցի և քայլարշավի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի նախկին պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության և Արդարության ատյանի անդամ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ, ինչպես նաև ակտիվ պայքարի մեջ գտնվող մի խումբ երիտասարդների հետ քննարկելու հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները:

Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 2000 դրամ:

Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, շարժումները չկաշկանդող սպորտային ոճի հագուստ և հարմար կոշիկ, ինչպես նաև` տաք հագուստ և անձրևից պաշտպանող վերնազգեստ: Հատկապես ուշադիր լինել կոշիկն ընտրելիս և հաշվի առնել, որ եղանակը կարող է լինել անձրևային, իսկ ճանապարհի որոշ հատվածը քարքարոտ է:

Արշավին մասնակցել ցանկացողները ՊԱՐՏԱԴԻՐ պետք է մինչև հոկտեմբերի 24-ը գրանցվեն՝ գրելով [email protected] էլ. փոստին (նշելով անուն, ազգանուն, հեռախոսահամար և տարիք) կամ զանգահարելով 055 17 08 87 հեռախոսահամարին, ինչպես նաև հոկտեմբերի 23-ին և 24-ին վճարեն ճանապարհածախսը՝ ժամը 10:00 – 19:00 այցելելով Նախախորհրդարանի գրասենյակ (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից):

Մեկնումը՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ին՝ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 7:00-ին, Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից:

ՄԻԱՍԻՆ ԴԵՊԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Միացեք ֆեյսբուքյան միջոցառմանը:

Share Button