«100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման մեծ ավտոերթ

Սիրելի´ հայրենակիցներ,

Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու և դրանից հետո նոր որակի հայկական պետություն կառուցելու Շարժման քայլերի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում:
Առաջին ավտոերթի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Չարենցավան-Աբովյան-Երևան:
Ավտոերթի մեկնարկը՝ 2014 թ. հոկտեմբերի 19-ին, կիրակի օրը, ժամը 09-ին, «Նաիրիտ-2» գործարանի գլխավոր մուտքի դիմացի հրապարակից (ՏԷՑ-ի «կրուգ»-ից դեպի Նորագավիթ ճանապարհին):
Ավտոերթերը կազմակերպվում են Շարժմանն աջակցող ՀՀ քաղաքացիների և օտարերկրաբնակ հայերի ուժերով ու միջոցներով:
Աջակիցը կարող է մասնակցել անձամբ կամ ներգրավել (այս տարբերակը վերաբերում է նաև արտերկրաբնակներին) ընկերներին, բարեկամներին և/կամ ծանոթներին՝ անհրաժեշտության դեպքում հոգալով նրանց մասնակցության ծախսերը, ինչպես նաև օժանդակել դրամով:
Ավտոերթերի յուրաքանչյուր մասնակցի հաշվով ակնկալվում է.
• անձնական օգտագործման ավտոմեքենաներ,
• վառելիք (կտրոններ կամ համարժեք գումար),
• 2000 ՀՀ դրամ գումար՝ դրոշներ, DVD – ներ, թռուցիկներ և այլ քարոզչամիջոցներ ձեռքբերելու համար:
Մասնակցության նպատակով գրանցվելու և դրամական օժանդակություն ցուցաբերելու համար խնդրում ենք դիմել Նախախորհրդարանի գրասենյակ (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շինություն, մուտքը՝Սայաթ Նովա փողոցի կողմից, հեռ. 055-122-698, էլ. փոստ: [email protected],) կամ նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին կամ PayPal համակարգի միջոցով.
http://www.preparliament.com/bankaccounts-arm/ :

Share Button