Հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի ծննդյան օրը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ ձևով։ Նրանք քաղաքային տրանսպորտի վարորդներին ձայնասկավառակներ էին բաժանում, որոնց վրա ձայնագրված էին հայկական ժողովրդական երգեր:
Մասնակցում են՝ «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, Նախախորհրդարանի երիտասարդները, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը և բազմաթիվ այլ երիտասարդներ: