Գրիգոր Եղնուկյանն այն քաղաքացիներից մեկն է, ով Սերժ Սարգսյանի Կոլումբիայի համալսարան կատարած այցի ժամանակ մուտք է գործել ուսանողների հետ հանդիպման սրահ: Այնուհետև հարց ուղղել քաղբանտարկյալների մասին, մասնավորապես Շանթ Հարությունյանի և նրա ընկերների մասին: Սակայն Սերժ Սարգսյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, Շանթ Հարությունյանին որակել է հանցագործ:Գրիգոր Եղնուկյանին հանել են նիստերի դահլիճից, որից հետո Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ներողություն է խնդրել ներկաներից իր հայրենակցի պահվածքի համար:Կոլումբիայի համալսարանի բակում Գրիգորը հանդիպել է Սերժ Սարգսյանին և պատվիրակությանը եւ ասել է.- Ռեժիմի վերջը եկել է…- Ձերն էլ,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:Գրիգոր Եղնուկյանը այս միջադեպը որակում է որպես սպառնալիք, ուղղակի այլ կերպ հնարավոր չէ, նշում է նա:Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը՝ lragir.am