«Երկիրը երկիր է» – Հանդիպում Եղիա Ներսեսյանի հետ

Հաճա՞խ եք ասում, որ «երկիրը երկիր չի»… Հաճա՞խ եք լսում այս արտահայտությունը ձեր ընկերներից ու բարեկամներից:
Այս հանդիպման բանախոսը վստահ է, որ մենք ունենք երկիր-դրախտավայր, որը պարզապես չենք ճանաչում:

Բնապահպան, լուսանկարիչ, Նախախորհրդարանի անդամ ԵՂԻԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ սեպտեմբերի 25-ին հրավիրում է «ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ Է» խորագիրը կրող զրույց-հանդիպման:

Հանդիպման ընթացքում Եղիան լուսանկարների միջոցով կներկայացնի Հայաստանի բնության բազմաթիվ հրաշալիքներ, որոնք անհայտ են նույնիսկ Հայաստանում բնակվող շատ շատերին: Միասին կպարզենք, թե որ վայրերն են մեզ ծանոթ, իսկ ի՞նչ վայրեր կան, որտեղ չենք եղել, երբևէ չենք լսել դրանց մասին, չենք տեսել նույնիսկ լուսանկարներում:

Սրան զուգահեռ ցույց կտրվի նաև իրականության ցավալի կողմը՝ մեր բնության ավերն ու ոչնչացումը: Բնության ոչնչացման օրինակի վրա Եղիան կխոսի այն լրջագույն խնդիրների և համակարգային ճգնաժամի մասին, որ այսօր ունենք Հայաստանում: Միասին կքննարկենք, թե ինչպես կարող ենք կանխել այդ ավերը և հասնել արմատական լուծումների:

Հանդիպման ձևաչափը ինտերակտիվ է. սպասվում է քննարկում, հարց ու պատասխան բանախոսի հետ:
Հանդիպումը կտևի 2 ժամ:

Օրը՝ սեպտեմբերի 25
Ժամը՝ 20:00

Վայրը՝ Նարեկացի արվեստի միություն
Հասցե՝ Վարդանանց 16/1 (Վերնիսաժի հարևանությամբ)

Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք բոլորին:

Share Button