Ի՞նչ եղավ Նախիջևանի հարցը

Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներում լայն տարածում էր գտել Նախիջևանի հարցը, ընդհուպ բանը հասավ ռազմական լարվածության սահմանին: Սակայն նկատվում է այդ հարցի պասիվություն և կարծես թե հենց ինքը` Իրանը լռել է այդ հարցում: Հասկանալու համար, թե արդյոք արդիական է, թե ոչ Նախիջևանի հարցը, գոնե տարածաշրջանային խնդիրների ենթատեքսում, անհարժեշտ է հետհայացք գցել մի շարք իրադարձություններին:

Այսպիսով, դեռևս մոտ մեկ տարի առաջ, մինչ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշումը կայացնելը, Արևմուտքին ձեռնատու էր Ռուսաստանի ավելի ուժեղ դիրքերը կովկասում: Մի շարք փաստեր կարելի է բերել այս պնդումը հաստատելու համար, օրինակ` համեմատաբար ԱՄՆ-ի թույլ դիվանագիտական անձնակազմի ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև կարելի է տրամաբանել, որ Ռուսաստանի ուժեղ դիրքերը կովկասում կարող էին զսպող միջոց հանդիսանալ օրեցօր հզորացող և ԱՄՆ-ի համար գլխացավ հանդիսացող Իրանի դեմ: Սակայն դեպքերը կարծես թե այլ ընթացք ստացան, Ուկրաինայում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդյունքում սկսվեցին ռուս-ուկրաինական  բախումները, որոնք մինչ այսօր շարունակվում են, և ամբողջ արևմուտքը զբաղված է Ռուսաստանին սանձահարելու հարցով: Դրա մասին է նաև վկայում սեպտեմբերի 5 -ին ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որում ընդունված բանաձևում գրեթե բոլոր կետերում ուղղակի կամ անուղղակի նշված են պահանջներ Ռուսաստանի հանդեպ:

Զուգահեռ տանելով վեր նշված հանգամանքի և այն փաստի հետ, որ կարծես թե լարվում է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները կապված Իսլամական պետության հարցի հետ՝ չի կարելի բացառել Արևմուտքի և Իրանի հարաբերությունների լավացում, որին կհաջորդի տարածաշրջանում դիրքերի փոփոխություն՝ ի վնաս Ռուսաստանի: Եվ հենց այդ ժամանակ Նախիջևանի հարցը կդառնա ամենարդիականը թե´ Իրանի, թե´ արևմուտքի համար, որպես լավագույն կապող ճանապարհ Իրանի և արևմուտքի միջև:

Ամփոփելով պետք է նկատել, որ մենք պետք է օր առաջ ջանանք ձերբազատվել ստրկացած և մեր երկրի շահերին չծառայող իշխանությունից, որը և միակ գրավականը կլինի այս՝ մեզ համար շահավետ աշխարհաքաղաքական զարգացումներից պտուղներ քաղելու՝ ի օգուտ հայկական պետության:

«Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնություն
Share Button