Պարզ լիճ-Գոշավանք՝ Անկախության արշավ Ժիրայր Սեֆիլյանի հետ

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, մերօրյա ազգային-ազատագրական շարժման առաջնորդ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ սեպտեմբերի 21-ին բոլորին հրավիրում է մեկօրյա քայլարշավի՝ Պարզ լճից դեպի Գոշավանք:

Հայրենի բնության գեղատեսիլ վայրերով ձգվող քայլարշավը նվիրվում է Հայաստանի Հանրապետության (Արցախը՝ ներառյալ) իրական անկախությանը, որը դեռ պետք է միասին նվաճենք:

Արշավի ընթացքում տեղի կունենա «Դեպի իրական անկախություն» խորագիրը կրող ինտերակտիվ զրույց:

Զրույցի և քայլարշավի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի նախկին պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության և Արդարության ատյանի անդամ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ, բնապահպան, Նախախորհրդարանի անդամ ԵՂԻԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ, ինչպես նաև ակտիվ պայքարի մեջ գտնվող մի խումբ երիտասարդների հետ քննարկելու մեզ սպառնացող մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները, այդ թվում՝ Հայաստանի իրական անկախացման հեռանկարը:

Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 3500 դրամ:

Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, մարմինը պաշտպանող, բայց շարժումները չկաշկանդող սպորտային ոճի հագուստ և կոշիկ (կոշիկն ընտրելիս հաշվի առնել, որ եղանակը կարող է անձրևային լինել, իսկ ճանապարհն անցնում է անտառի միջով), ինչպես նաև՝ տաք հագուստ և անձրևից պաշտպանող վերնազգեստ:

Արշավին մասնակցել ցանկացողները ՊԱՐՏԱԴԻՐ պետք է մինչև սեպտեմբերի 17-ը գրանցվեն՝ գրելով [email protected] էլ. փոստին (նշելով անուն, ազգանուն, հեռախոսահամար և տարիք) կամ զանգահարելով 055 17 08 87 հեռախոսահամարին, ինչպես նաև սեպտեմբերի 18-19-ը վճարեն ճանապարհածախսը՝ ժամը 10:00 – 19:00 այցելելով Նախախորհրդարանի գրասենյակ (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից):

Մեկնումը՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին՝ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 7:00-ին, Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից:

ՄԻԱՍԻՆ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան միջոցառման հղումը այստեղ: