Մահացել է Վահան Բադասյանի մայրը՝ Լուսիկ Բադասյանը

Նախախորհրդարանի քարտուղարության ցավակցական հաղորդագրությունը

Վահան Բադասյանի մոր մահվան առթիվ

 Նախախորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 11-ին մահացել է Արցախյան ազատամարտի մասնակից, Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի մայրը՝ Լուսիկ Բադասյանը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է Վահան Բադասյանին, նրա հարազատներին և մտերիմներին:

Լուսիկ Բադասյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին՝ Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում: