Սփյուռքահայերը միանում են Հիմնադիր խորհրդարանի ձևավորման գործին

Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները միանում են Հայաստանում ընթացող պայքարին: Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Նվարդ Անդրեասյանը և Վիգեն Նազարյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ եկել են՝ Հայաստանի կառուցման գործում ունենալու իրենց ներդրումը, «դնելու իրենց քարը»: Նրանք վստահ են, որ Հայաստանում արմատական փոփոխությունների կարիք կա և վճռել են Նախախորհրդարանի հետ միասին հասնել դրական փոփոխությունների:

Share Button