Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է

1. 2014 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու համար ինքնառաջադրված 60 անձանց դիմումներ:

2. Ընտրական հանձնաժողովի որոշմամբ Հիմնադիր խորհրդարանի ձևավորման համար սահմանված նախնական ժամկետները ճշգրտվել են և երկարաձգվել մեկ ամսով:

Պատգամավորության թեկնածու ինքնառաջադրվելու և թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ 300 լիազորող ստորագրություններ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թ. հոկտեմբերի 15-ը, իսկ Հիմնադիր խորհրդարանի ընտրության վերջնաժամկետ՝ 2014 թ. նոյեմբերի 15-ը:

Share Button