Ինչպե՞ս դառնալ մասնակից

Ինչպե՞ս կարող ես ինքնառաջադրվել:
Ծանոթացի´ր Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) ձևավորման գործընթացին առնչվող փաստաթղթային փաթեթին, մասնավորապես՝ Նախախորհրդարանից Հիմնադիր խորհրդարանի անցման ճանապարհային քարտեզին (1), ռազմավարական, արժեքային ինչ դրույթների հիման վրա է ծավալելու իր գործունեությունը Հիմնադիր խորհրդարանը (2) և ինչ գործառույթներ է իրականացնելու (3): Նախախորհրդարանի կողմից մշակվել և հաստատվել են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ՀԽ պատգամավորության թեկնածուն (4):
Ինքնառաջդրվելու համար լրացրո´ւ դիմումի հայտը (5) և անհրաժեշտության դեպքում օգտվի´ր լրացման ուղեցույցից (6)։ Այցելի´ր www.himnadir.am ավելին իմանալու համար:
Ընտրական հանձնաժողովից անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու համար այցելել Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից (Նախախորհրդարանի գրասենյակ), հեռ. 011 785 657, 077 187 218 կամ Ակսել Բակունցի 2, բն. 82, հեռ. 010 220 567, 077 313 261: Էլեկտրոնային կապ՝ [email protected]
Ի՞նչ չափանիշների հիման վրա է Ընտրական հանձնաժողովը հաստատելու ինքնառաջադրված թեկնածուներին:
Նախախորհրդարանի կողմից մշակվել և հաստատվել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները, որոնց բավարարելու դեպքում յուրաքանչյուր անձ՝ Հայաստանում, թե Սփյուռքում, կարող է ինքնառաջադրվել և հավաքել իրեն լիազորող ստորագրություններ:
Ինչպե՞ս հավաքել ստորագրություններ:
Եթե ինքնառաջադրման համար դու արդեն լրացրել ես դիմումի հայտը, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել ես Ընտրական հանձնաժողովին, և վերջինս հաստատել է քո թեկնածությունը՝ որպես Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու, ապա դու արդեն կարող ես հավաքել քեզ լիազորող ստորագրություններ: Ընտրական հանձանժողովը քեզ կտրամադրի ստորագրահավաքի համար նախատեսված թերթիկ, որտեղ պետք է ստորագրեն քեզ լիազորողները: Հիշի´ր, որ յուրաքանչյուր ոք կարող է իր ստորագրությամբ լիազորել միայն մեկ թեկնածուի: Ստորագրություն հավաքելու համար կոնկրետ տեղ չի սահմանվում: Յուրաքանչյուր թեկնածուն և իր թիմն են որոշում՝ որտեղ և ինչ կարգով ստորագրություններ հավաքել: Դա կարող է լինել անհատական կամ խմբային հանդիպումների ժամանակ, թեկնածուն հատուկ ստորագրահավաքի համար կարող է սեղանիկ դնել, կարող է տուն այցելել և այլն:
Ի՞նչ տվյալներ է փոխանցում ինքնառաջադրվողի համար ստորագրություն տվողը:
Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուին ստորագրությամբ լիազորողը տրամադրում է հետևյալ տվյալները՝ Ազգանուն, անուն, հայրանվան 1-ին տառ, Անձնագրի սերիան և համարը, Ծննդյան ամսաթիվ, Հասցե, Հեռախոս, Ստորագրություն:
Ովքե՞ր են ինքնառաջադրվել:
Ինքնառաջադրվում ենք ամենատարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ, ովքեր ծանոթ են շարժման Ծրագրին և սկզբունքորեն ընդունում են այդ ծրագրային դրույթները: Ինքնառաջադրվածների մեջ են տարբեր թեժ խնդիրների դեմ պայքարող քաղաքացիներ, ուսուցիչներ, գիտնականներ, բնապահպաններ, Հայաստանից դուրս բնակվող մեր մի շարք հայրենակիցներ: Ինքնառաջադրվածների ամբողջական անվանացանկին և ինքնակենսագրականներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.himnadir.am կայք:
Ի՞նչ պարտավորություն է կրում ինքնառաջադրված թեկնածուին ստորագրություն տված անձը:
Ստորագրողն իր ստորագրությամբ ընդամենը լիազորում է ինքնառաջադրված թեկնածուին՝ որպես իր ներկայացուցիչ Հիմնադիր Խորհրդարանում: Այդ ստորագրությունը որևէ պարտավորություն չի ենթադրում:
 
 
 
Share Button