Արդյո՞ք համակարգից դուրս պայքարն իրավաչափ է և չի հակասում Սահմանադրությանը

Պետությունն ի սկզբանե գոյություն ունեցող երևույթ չէ: Դա ժողովրդի քաղաքական կազմակերպությունն է, նրա գործիքը: Ժողովուրդն է ստեղծում պետությունը, որպեսզի նրա միջոցով արդյունավետ կերպով կառավարի ինքն իրեն: Ուստի ժողովուրդը կարող է փոփոխել առկա պետությունը կամ հնի փոխարեն նոր պետություն՝ նոր գործիք, ստեղծել:

Սահմանադրությունը ժողովրդի և պետության հարաբերությունները, ինչպես նաև պետության գործունեության կազմակերպման հիմնական կանոնները սահմանող փաստաթուղթ է: Որպես կանոն, տվյալ պետության սահմանադրությունն ուղիղ կերպով չի նախատեսում այդ պետության փոխարեն մեկ ուրիշ պետություն ստեղծելու մասին դրույթներ: Եվ դրա կարիքն էլ չկա, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դա նշանակում է, որ պետության ամբողջ տարածքում ամբողջ պետության մասշտաբով միայն ժողովուրդն ունի կամք գործադրելու, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև այդ կամքը պարտադրելու, բացառիկ իրավունքն ու կարողությունը: Գերագույն սահմանադրությունը ժողովրդի կամքն է: Փաստաթուղթ-սահմանադրությունը պետք է համապատասխանի ժողովրդի կամքին, մինչդեռ փաստաթուղթ-սահմանադրությունը չի կարող սահմանափակել ժողովրդի կամքը: Այն նախատեսված է ոչ թե ժողովրդի, այլ պետության կամքը սահմանափակելու նպատակով:

Եթե որևէ անհատ կամ կազմակերպություն, մեր պարագայում՝ կառավարող ռեժիմը, բռնացել է ժողովրդի կամքի վրա և խախտել է նրա ընդունած սահմանադրությունը, ուրեմն ինքն իրեն դուրս է դրել սահմանադրությունից, ուստի չի կարող նույն այդ սահմանադրության վրա հենվելով շարունակել յուրացնել իշխանությունը:

Դա նաև նշանակում է, որ ժողովուրդը կարող է, իսկ բարոյական առումով՝ նաև պարտավոր է ամեն միջոց գործի դնել իր իշխանությունը վերականգնելու նպատակով: Եթե դրա համար անհրաժեշտ է իշխանությունը յուրացրած անհատի կամ կազմակերպության, մեր պարագայում՝ կառավարող ռեժիմի, նկատմամբ բռնություն գործադրել, ապա ժողովուրդը կարող է և պետք է բռնություն գործադրի:

Ասվածից նաև հետևում է, որ ժողովուրդը կարող է փոփոխել Սահմանադրությունը կամ նոր Սահմանադրություն ընդունել:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button