Ինչպե՞ս է ձեւավորվելու Հիմնադիր խորհրդարանը

Հիմնադիր խորհրդարանը ձևավորվելու է հետևյալ կերպ.

1)        Որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու գրանցվելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձ այդ դիմումի գրանցումից հետո իր միջոցներով, իսկ եթե դա հնարավոր չէ` Նախախորհրդարանի աջակցությամբ, Ընտրական հանձնաժողովի կողմից նախապես սահմանված որոշակի ժամկետում (մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը) հավաքում է իրեն լիազորող առնվազն 300 չկրկնվող ստորագրություն:

2)        300 կամ ավելի շատ ստորագրություն հավաքած առնվազն 100 թեկնածուների առկայության պարագայում Ընտրական հանձնաժողովը թեկնածուների ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետի հաշվառմամբ մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը նշանակում է Հիմնադիր խորհրդարանի ընտրության օր և այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է բոլոր թեկնածուներին:

3)        Նշանակված օրը գումարվում է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընդհանուր ժողով և Ընտրական հանձնաժողովը նրանց կազմից Հիմնադիր խորհրդարան ընտրելու նպատակով կազմակերպում է վարկանիշային քվեարկություն: Առավելագույն թվով ձայներ ստացած 65 հոգին դառնում են Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր:

4)        Հետագայում պատգամավորներից որևէ մեկի դուրս գալու պարագայում նրա տեղը լրացնում է վարկանիշային քվեարկությամբ առավել շատ ձայներ ստացած հաջորդ թեկնածուն:

Կարելի՞ է ասել, որ Հիմնադիր խորհրդարանը ձևավորվում է այլընտրանքային ընտրությունների միջոցով:

Այո, իհարկե:

Փաստորեն՝ այլընտրանքային ընտրությունները տեղի են ունենալու նախ՝ թեկնածուներին ՀՀ քաղաքացիների և արտերկրաբնակ հայերի կողմից 300-ական ստորագրությամբ լիազորելու, այնուհետև՝ թեկնածուների կազմից վարկանիշային ընտրություն կատարելու ձևերով:

Ձևավորվելուց հետո Հիմնադիր խորհրդարանը ՀՀ քաղաքացիների հետ անձ առ անձ կնքելու է պայմանագիր, որով քաղաքացիները նրան լիազորելու են ներկայացնել իրենց կամքը և պայմանագրում սահմանված անցումային փուլում՝ ռեժիմի հեռացումից հետո մինչև արտահերթ ընտրություններով կառավարման նոր մարմինների ձևավորումը, իրենց անունից կառավարել պետությունը, կազմավորել անցումային փուլի կառավարություն և այլ պետական մարմիններ:

Share Button