Անհրաժեշտ է ունենալ ազգային շահերով առաջնորդվող ինքնիշխան պետություն

Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է:

Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը:

Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի  ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը:

Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի.

1)      մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար,

2)      Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով,

3)      ստեղծել ևգործադրելտեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվականգործունեությունևայլն),

4)      ապահովելհալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ուսոցիալական պաշտպանությունը,

5)      ձևավորելվարչախմբի հեռացմանև դրանից հետո պետության կառավարմանհամար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և գործունեությունը:

Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը:

Share Button