Պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը Հիմնադիր
խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու նպատակով առաջինն է հավաքել իրեն լիազորող 390 ստորագրություն (անհրաժեշտ 300-ի փոխարեն):
Վոլոդյա Ավետիսյանի լիազորությամբ ստորագրությունները հավաքել է «Ի
պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը և դրանք հանձնել
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովին: Ընտրական հանձնաժողովը
ներկայացված ստորագրությունների իսկությունն ստուգելուց հետո Վոլոդյա
Ավետիսյանին պաշտոնապես կգրանցի որպես Հիմնադիր խորհրդարանի
պատգամավորության թեկնածու:
22.07.2014
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով