Պահեստազորի գնդապետը՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու և դիվերսիոն հարձակումների մասին

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի մամուլի խոսնակ, պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ է ձգձգվումԵՏՄին ՀՀի անդամակցելուգործընթացըԴուք ի՞նչ խնդիրներ եքտեսնում:

-Խորհրդառուսական կայսրության վերականգնման նախագծի ճարտարապետները ծրագրել էին այդ գործընթացն իրականացնել երեք փուլով՝

1.Մաքսային Միություն, որը պետք է ձևավորեր միասնական վերպետական տնտեսական համակարգի նախադրյալները,

2. Եվրասիական Տնտեսական Միություն, որը պետք է ձևավորեր միասնական վերպետական տնտեսական համակարգը և միասնական վերպետական իրավաքաղաքական համակարգի նախադրյալները,

3. Եվրասիական Միություն, որը պետք է դառնար միասնական վերպետական իրավաքաղաքական համակարգ:

Սակայն աշխարհաքաղաքական հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս նախագիծը մեռելածին է, ինչի մասին են վկայում, մասնավորապես, հետևյալ փաստարկները:

Ուկրաինան տարանջատվեց այդ գործընթացից, իսկ Բելառուսն ու Ղազախստանը, տեսնելով նախագծվող կայսրության ճիրաններից պոկվելու հեռանկարը, սկսեցին ինքնուրույնություն ցուցաբերել և մերժել վերպետական իրավաքաղաքական համակարգի մեջ ընդգրկվելու հեռանկարը՝ ըստ էության հրաժարվելով նախագծի երրորդ փուլից:

Զուգահեռաբար՝ Ուկրաինայի տարանջատման և գործընթացի մեկուսացման ու լոկալացման պատճառներով նախատեսվող համակարգում ռուսական և թյուրքական ուժերի ու գործոնների հարաբերակցությունը խախտվեց հօգուտ վերջինի, ինչի հետևանքով ռուսական տանիքի ներքո Եվրասիական կայսրության վերականգնման գաղափարն արժեզրկվեց ու հայտնվեց լուսանցքում, բուն նախագիծը կորցրեց գրավչությունն ու հեռանկարը, իսկ դրա ջատագովների շրջանում առաջացան պառակտումներ:

Այս ամենը հաշվի առնելով՝ նախագծի ճարտարապետները փորձում են պահպանել հնարավորը: Այդ նպատակով Մաքսային Միությունը փաթեթավորվեց որպես Եվրասիական Տնտեսական Միություն: Սակայն այս մեկը նախագծով նախատեսվածից էապես տարբերվում է այն հանգամանքով, որ չի պարունակում միասնական իրավաքաղաքական համակարգի նախադրյալներ ստեղծելու հնարավորություններ:

Փաստորեն՝ Եվրասիական կայսրության նախագծի Մաքսային Միության և Եվրասիական Տնտեսական Միության փուլերը էական մասով դուրս մնացին նախագծի համատեքստից և դարձան ինքնանպատակ:

Միևնույն ժամանակ՝ մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ այսպիսի գործընթացները մեկ տարում չեն սկսվում և անմիջապես էլ չեն դադարում: Այդ պատճառով՝ թեկուզ այդ գործընթացը մեռելածին է, բայց կարող է դրա մեջ ներքաշվող Հայաստանի համար շատ թանկ արժենալ՝ հանգեցնելով Արցախի, մեր պետականության և հայրենաբնակ հայության կորստի:

Ուստի անհրաժեշտ է ամեն կերպ զերծ մնալ դրան մասնակցելուց, ինչի գլխավոր պայմանը օտար ուժերին ծառայող և յուրային ժողովրդին կեղեքող վարչախմբից օր առաջ ազատվելն է:

-Պարոն Ավետիսյան, Հովիկ Աբրահամյանի այցը Սոչի և հանդիպումը որքանո՞վ էրհաջողվածՏեսակետներ կանոր ոչ մի առաջընթաց չի գրանցվել և փաստաթղթիստորագրման ժամկետները չեն նշվելԱյս դեպքում ո՞րն էր այցի նպատակը:

-Մի կողմից՝ Եվրասիական նախագծի տապալման և մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության կորստի միտումները ցույց են տալիս, որ առավելապես գործ ունենք իմիտացիայի հետ: Եթե, իհարկե, նկատի չունենանք Հայաստանին ռուս-թյուրքական հերթական մերձեցման գործընթացի մեջ ներքաշելու և մեր հաշվին այդ տանդեմի շահերն իրացնելու հանգամանքը:

Կա՞ն արդյոք քաղաքական խնդիրներոր գործընթացը ձգձգվում էՍերժՍարգսյանին արդյո՞ք մտահոգում է այս ամենը, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նա:

-Անշուշտ, կան խնդիրներ: Եվ դրանց մասին արդեն նշեցի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրան միայն իր աթոռն ու հարստացումն է մտահոգում: Ուստի նրանից ոչ մի ակնկալիք չի կարող լինել:

-Վերջին շրջանում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումները ինչի՞ հետևանք եքհամարում:

-Նույն աշխարհաքաղաքական գործընթացների դրսևորումն է, դրանց «պոչը»: Եվ այդ «պոչը» մենք պարտավոր ենք օր առաջ կտրել: Իսկ դա, կրկնում եմ, հնարավոր է բացառապես վարչախմբի հեռացման և ժողովրդի կամքի ու իշխանության վերահաստատման պայմաններում:

Դրանց մասին տեղեկությունները ՊՆն փորձում էր հերքելհետո նոր միայնխոսեցին և լուսանկարներ հրապարակեցինինչո՞ւ էին փորձում թաքցնելկատարվածըՔարվաճառում անհայտ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանն արդյո՞քառևանգվել էԵթե այոապա սա չի՞ խոսում այն մասինոր պաշտպանությունըլիարժեք կերպով կազմակերպված չէ:

-Նախ՝ այս պահի դրությամբ անհայտ կորած համարվող 17-ամյա Սմբատ Ցականյանի մասին: Ուզում եմ հավատալ, որ նա մոլորվել է ինչ-որ տեղ և տուն կվերադառնա: Սահմռկելի է այլ տարբերակի դիտարկումն անգամ:
Իսկ պաշտպանության կազմակերպվածության աստիճանը մեծավ մասամբ պայմանավորված է պետական կառավարման համակարգի որակով: Մեր պետական կառավարման համակարգը վերից վար փտած է: Ու թեև դրա պաշտպանական բաղադրիչը մեր սպաների ու զինվորների ամենօրյա անձնուրաց ծառայության շնորհիվ անհամեմատ բարվոք վիճակում է, այնուամենայնիվ, հեռու է բավարար լինելուց: Ամբողջ համակարգում ընդամենը ռեակտիվ կառավարում է, որը սահմանափակվում է «ազդում-հակազդում» ձևաչափի մեջ: Քանի դեռ մենք չենք ունենա ազգային նպատակներ առաջադրելու և դրանք իրագործելու ունակ պետական կառավարման համակարգ և կանխատեսումային կառավարում, չենք կարող ունենալ լիարժեք պաշտպանություն: Եվ մահացու վտանգը մեր գլխին կախված կմնա: Այս հարցում ևս պետք է փաստել այսօրվա դրածո ու ապիկար կառավարիչներին հեռացնելու առաջնային անհրաժեշտության մասին:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի