Հիմնադիր Խորհրդարանը 65 հոգուց բաղկացած իրական ներկայացուցչական մարմին է, որին ընտրում ես դու՝ լիազորելով նրան քո ստորագրությամբ:
Հիմնադիր խորհրդարանը գործելու է ոչ միայն որպես ներկայիս Ազգային ժողովի
այլընտրանք: Այն մոբիլիզացնելու է ժողովրդին ու նրա լիազորությամբ և
ուժով հեռացնելու է հանցավոր ռեժիմին, որից հետո՝ անցումային փուլում,
ստանձնելու է երկրի կառավարումը:
Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը առնվազն 100 մարդ պետք է ինքնառաջադրվի: Ինքնառաջադրվածներից յուրաքանչյուրը նախ պետք է հավաքի իրեն լիազորող առնվազն երեք հարյուր չկրկնվող ստորագրություն, որից հետո կընտրվի 65 հոգուց բաղկացած Հիմնադիր խորհրդարան: