Այս վարչակազմը ամեն օր մեզ իր նման ոճրագործ է դարձնում

Ամեն օր սահմաններում հնչող մահագույժ կրակոցների պատասխանատուն աներկբայորեն դիվանագիտական կորպուսն է։ Պատերազմը, ինչպես հայտնի է, ապիկար դիվանագիտության շարունակությունն է։ Սերժ Սարգսյանի ընդհանուր ղեկավարության ներքո Նալբանդյանի գլխավորած արտաքին գործերի գերատեսչության ոչ պրոֆեսիոնալիզմը հանցանք է, որի դրսևորման առարկայական արդյունքն այսօր սահմանում զոհվող մեր զինվորների արյան համար մեղքն է։ Նման պայմաններում օրվա հրամայական է դառնում բանակի և նրա ղեկավարության կողմից իրավիճակի կառավարման ստանձնումը և քաղաքական-դիվանագիտական ղեկավարության կործանարար քայլերի կասեցումը, այդ թվում՝ պետական կառավարման լծակներից նրանց զրկումը: Միևնույն ժամանակ՝ ուղղակի թե անուղղակի կերպով արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ուստի, խորքի մեջ, այդ մեղքը ծանրանում է նաև մեզ վրա։ Այս վարչակազմը ամեն օր մեզ իր նման ոճրագործ է դարձնում։ Որպեսզի ազատվենք մեր զավակների արյան մեղքից, պետք է օր առաջ հանցավոր վարչախմբին հեռացնենք հայ ժողովրդի ապագայի ճանապարհից:

Ժիրայր Սեֆիլյան
Հուլիսի 10, 2014 թ.