ԱՄՆ-ում անցկացվեց «Հայաստանը և Արեւմուտքը. Նոր տեսլական Կովկասի համար» թեմայով սեմինար

Նախախորհրդարանը ողջունում է ԱՄՆ-ում գործող «Փոլիսի ֆորում Արմենիա»
կազմակերպության ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի և հայության շահերը
միջազգային մակարդակում պաշտոնական և ակադեմիական ձևաչափերով
ներկայացնելուն ու պաշտպանելուն:

«Փոլիսի ֆորում Արմենիա»-ի այս գործունեության բացառիկ
արդյունքներից էր օրերս ԱՄՆ-ի հզոր եւ ազդեցիկ կենտրոններից մեկի՝
Ատլանտյան խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստանը և
Արեւմուտքը. Նոր տեսլական Կովկասի համար» թեմայով սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին ինչպես կազմակերպիչ կողմերի, այնպես էլ ԱՄՆ
Պետական դեպարտամենտի, Պենտագոնի եւ այլ մարմինների ներկայացուցիչներ,
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մշակմանը մասնակցող հայտնի վերլուծական
կենտրոնների՝ Բրուքինգս ինստիտուտի, Հուդզոն Ինստիտուտի, ՌԵՆԴ
կորպորացիայի, Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի,
Արտաքին քաղաքականության Ամերիկյան խորհրդի, Ֆլետչերի դպրոցի, Ջոն
Հոփկինսի ինստիտուտի, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված  փորձագետներ:

«Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպության գործունեությունն ավելի
արժեքավոր է դառնում Հայաստանի պետական կառավարման համակարգի
կամազրկության, օտարներից կախյալության և անգործության պայմաններում: