Ռազմավարական հայեցակարգի նախագծի գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտի հանրային ներկայացում-քննարկում

Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 30-ին ժամը 18:30-21:00 Նախախորհրդարանի գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում» թեմայով:

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքիհերթական՝ գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտին (տես ստորև)։

Ռազմավարական հայեցակարգի մասին 

Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը  համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականությանընդհանուր հիմնադրույթները:

Բանախոսների մասին

Գարեգին Չուգասզյանն աշխատանքային փորձ ունի պետական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտներում: 1997թ. ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնում Գ. Չուգասզյանը հաջողությամբ նախաձեռնել և իրականացրել է Հայաստանում առաջին արբանյակային հեռուստատեսության մուտքը հասարակական կյանք: Վերջին 15 տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել մուլտիմեդիայի ոլորտում` ղեկավարելով կարևոր ծրագրեր: Նա “Տեղեկատվական տեխնոլոգիական կրթություն” ընկերության նախագահն է: Ներկայումս նա Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և նոր հաղորդակցային ծառայությունների ղեկավարող կոմիտեի բյուրոյի (CDMC), ՄԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդացկային տեխնոլոգիաների և զարգացման համաշխարհային ալյանսի բարձրակարգ խորհրդատուների խմբի (GAID) և Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է հանդիսանում: Գարեգին Չուգասզյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը: 2012 թ. նոյեմբերից Նախախորհրդարանի համակարգողն է:

Վարուժան Ավետիսյանն իրավաբան է, փաստաբան (արտոնագիր 1339), շուրջ 15 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում` ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչությունում և Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Ծառայությունից զորացրվել է 2013 թ. հունվարին: Պահեստազորի գնդապետ է: Մասնակցել է պաշտպանական ոլորտի միջազգային պայմանագրերի կնքման և դրանց կիրառման ապահովման,  ռազմավարական փաստաթղթերի և օրինագծերի մշակման, ինչպես նաև միջպետական ու միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին և միջպետական բանակցային գործընթացներին: Վարուժան Ավետիսյանը պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի և օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ գիտական մշակումների ու հոդվածների հեղինակ է: Ներկայումս զբաղվում է ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությամբ, ինչպես նաև փաստաբանական պրակտիկայով:

 

Օրը՝        30-ը հունիսի, երեքշաբթի, 2014

Ժամը՝    18:30-21:00

Վայրը՝   Նախախորհրդարանի գրասենյակ, Ալեք Մանուկյան 5/5

Լեզուն՝   Հայերեն

Գրանցման կարգը՝ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրացվել մինչև ս․թ․ հունիսի 30-ը, ժ 18:00-ը՝ նամակ հղելով  [email protected]  էլ․ հասցեով կամ զանգահարելով +37493 803 221:

Միջոցառումը հեռարձակվելու է օնլայն հետևյալ հղումով՝http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran

Գիտություն, տեխնոլոգիաներ և կրթություն

Share Button