«Հունիսի 13» նախաձեռնող խումբը ս.թ. հունիսի 13-ին Նախախորհրդարանի գրասենյակում կազմակերպեց լսումներ «1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց և հայաթափեց Շահումյանի շրջանը՝ Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին» թեմայով։ Բանախոսներն են Իգոր Մուրադյանը, Հրանուշ Խառատյանը, Ավետիք Իշխանյանը, Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև ականատես տեղացիներ և ազատամարտիկներ։
«Մենք միշտ պետք է ապավինենք միայն մեր ուժերին» – Մանվել Եղիազարյան
«Հայերին կոտորած զինվորները ռուսերեն էին խոսում» – Հրանուշ Խառատյան
Չպետք է մոռանանք ամենակարևորի՝ կյանքի իրավունքի մասին․ Ավետիք Իշխանյան
Տղաները իրենց արյան գնով փակել են տանկային հեղեղի ճանապարհը․ պատմում է ականատեսը
Հայի կտրված ձեռքն է,որով թշնամին ապտակում է մեզ․ ջորիբալայաններ,անաստվածմիկոյաններ․ Պավլիկ Մանուկյան
Ես անձամբ եմ տեսել ռուսական զորքի մեծ կուտակումներ անտառներում․Էդիկ Մարկոսյան
Ռուսական պետությունը իրականացրել է ցեղասպանություն և տեղահանում․ Շահումյան․ Իգոր Մուրադյան
Լսումների ժամանակ ցուցադրվեց նաև տեսանյութ, որը ներկայացնում է Շահումյանի շրջանի հրամանատար, հետագայում «Եղնիկներ» պարտիզանական ջոկատների հրամանատար Շահեն Մեղրյանի խոսքը:
Վերադարձնում ենք մեզ հասցրած վիրավորանքները – Շահեն Մեղրյան
1992թ․ հունիսի 13-ին ռուսական զորքը հայաթափեց Շահումյանը և հանձնեց ադրբեջանցիներին