Սամվել Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խուսափում է պատասխանատվությունից։ Նա պատասխանատվության է կանչվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայցվոր, Նախախաորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կողմից։
Հիշեցնենք, որ երբ Սամվել Ալեքսանյանը հանդգնեց պատմամշակույթային արժեք ներկայացնող Ծածկած շուկան վերածել «Երևան Սիթի» սուպերմարկետի, ստեղծվեց Ազատագրենք հուշարձանն օլիգարխից քաղաքացիական շարժումը՝ ի պաշտպանություն կոթողի։
Ակտիվիստների տևական ցույցերից հետո, 2013թ-ի սեպտեմբերի 2-ին պատասխանող Սամվել Ալեքսանյանին պատկանող Ծածկած շուկայի վրա՝ ամենակենտրոնական և տեսանելի մասում, փակցվել էր մեծ պաստառ, որտեղ պատկերված է եղել ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ, այս պարագայում հայցվոր Կարո Եղնուկյանի լուսանկարը՝ «Մասոն, Ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին» գրություններով:
Այս ամենից հետո, երբ Կարո Եղնուկյանը հայց է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի դեմ, վերջինս հերքում է այն փաստը, որ ինքն է հանդիսանում Շուկայի սեփականատերը։