Սամվել Ալեքսանյանը խուսափում է պատասխանատվությունից

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խուսափում է պատասխանատվությունից։ Նա պատասխանատվության է կանչվել Նախախաորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կողմից։
Հիշեցնենք, որ երբ Սամվել Ալեքսանյանը հանդգնեց դիպչել պատմամշակույթային արժեք ներկայացնող Ծածկած շուկա կառույցին և վերածել այն «Երևան Սիթի» սուպերմարկետի, ստեղծվեց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական շարժումը՝ ի պաշտպանություն կոթողի։
Ակտիվիստների տևական ցույցերից հետո, 2013թ-ի սեպտեմբերի 2-ին պատասխանող Սամվել Ալեքսանյանին պատկանող Ծածկած շուկայի վրա՝ ամենակենտրոնական և տեսանելի մասում, փակցվել էր մեծ պաստառ, որտեղ պատկերված է եղել ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ, այս պարագայում հայցվոր Կարո Եղնուկյանի լուսանկարը՝ «Մասոն, Ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին» գրություններով:
Այս ամենից հետո, երբ Կարո Եղնուկյանը հայց է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի դեմ, վերջինս հերքում է այն փաստը, որ ինքն է հանդիսանում Շուկայի սեփականատերը։ Սակայն բազմաթիվ լրագրողներին տրված հարցազրույցներն այլ բան են փաստում։

Share Button